Կարծիք

21.03.2020 15:21


Աննա Հակոբյանը կոչ է անում մնալ տանը

Աննա Հակոբյանը կոչ է անում մնալ տանը

Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։

Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերը, ընկերներին, աշխատանքը, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։

Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։

Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։

Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը