Կարծիք

21.03.2020 15:00


Մենք պետք է ձգտենք նիսյա հայրենիքին՝ ծախելով նաղդը․ սա՛ է մեզ հատկացված ֆունկցիան

Մենք պետք է ձգտենք նիսյա հայրենիքին՝ ծախելով նաղդը․ սա՛ է մեզ հատկացված ֆունկցիան

Առավոտյան երբ իմացա, որ ԱՄՆ-ն վերջնականապես չեղարկել է Արցախին տրամադրվող օգնությունը, հիշեցի, թե ինչ հրճվանք էր տիրում հայոց համացանցում, երբ Կոնգրեսը ընդունեց ցեղասպանության ճանաչման ոչ մի բան չտվող բանաձևը: Հիշո՞ւմ եք՝ ոնց էին քայլառաստները այդ «հաջողությունը» իրենց վերագրում, դաշնակները քայլառաստներին էին չմարիտ անում: Իրականում, իհարկե, ոչ դաշնակները, ոչ էլ առավել ևս քայլառաստները էդ իրադարձության հետ կապ չունեին: Մեզ պարզապես թելադրվում է այն, ինչ արդեն վաղուց իրականցվում է՝ մենք պետք է ձգտենք նիսյա հայրենիքին՝ ծախելով նաղդը: Ոչ թե պիտի նաղդ Արցախի շուրջ ծավալվող դավադրության դեմ պայքարենք, այլ նիսյա Արևմտյան Հայաստանի համար: Սա՛ է մեզ հատկացված ֆունկցիան՝ հեռու մնալ նավթից ու գազից, և դրա փոխարեն կծմծել թուրքերին, որ թուրքերը իրենց «պապաներին» չառհամարհեն:

Եթե հանկարծ մեզ հատկացված առաքելության ընկալման հետ խնդիրներ ունեք, մի անհանգստացեք․ դեսպանատան հովանու ներքո գործող աղանդավորները, գրանտակերները, տռանսներն ու «բռնության» դեմ պայքարող խիզախ մուտիլովշիկները ձեզ ամեն ինչ կբացատրեն: Մոտավորապես այնպես, ինչպես հարյուր տարի առաջ:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը