Որքան ոչ կոռեկտ էր Նիկոլ Փաշինյանը էջմիածնեցի կնոջ վրա կորոնավիրուսի տարածման մեղավորությունը գցելու (ինչպես հատագայում պարզվեց՝ վարչապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել ու գլխիվայր շրջել Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի կորոնավիրուսային մասը. իրեն քավության նոխազ էր պետք և նա գտավ այն՝ ի դեմս էջմիածնեցի կնոջ), նույնքան կոռեկտ է նա «հայտնի արտադրամասի» անունը չտալու հարցում։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ու մինչև գլխի կընկնենք, արժե լրիվ այլ տեղեկատվության վրա ուշադրություն դարձնել։
Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Փաշինյանի կինը երկու հիմնադրամ բացեց՝ «Ժպիտների քաղաքը» և «Իմ քայլը»։
Ոչ անհայտ մականունավոր ու հեղափոխական դարձած գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն այդ երկու հիմնադրամներին հսկայական գումարներեն փոխանցել։
Այսպես, «Ժպիտների քաղաքը» հիմնադրամին Ալեքսանյանը փոխանցել է 25.478.543 դրամ։ Հիմնադրամն ունի նաև անանուն նվիրատուներ, ու հայտնի չէ, թե արդյոք Ալեքսանյանը կա՞ դրանց մեջ, թե՞ ոչ։
Ալեքսանյանը գումար է հատկացրել նաև Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ 78.100.000 դրամ։ Այս հիմնադրամը նույնպես ունի բազմաթիվ անանուն նվիրատուներ, որոնց մեջ կրկին չի բացառվում Ալեքսանյանի ներկայությունը։
Եթե հանրագումարենք Սամվել Ալեքսանյանի կողմից Աննա Հակոբյանի հիմնադրամներին տված հրապարակային փողերը, ապա կստանանք 103 միլիոն 578 հազար 543 դրամ կամ ավելի քան 200 հազար դոլար։
Ալեքսանյանն այլ ակցիաների ժամանակ էլ է առատաձեռն գտնվել Փաշինյանների հանդեպ։ Այդ թվում՝ քաղաքական միջոցառումների հետ կապված կամ Երևանի քաղաքապետարանի հետ հարաբերվելիս (հիշենք «Կամազների» պատմությունը)։
Թե ինչ կապ կա վարչապետի կոռեկտության և այս գումարների միջև, բարի լեզուները լռում են։ Խուճապ չտարածելու համար։
Հ․Գ․ Ի դեպ, Փաշինյանը կոռեկտ չէր նաև «հայտնի արտադրամասի» իտալացի աշխատողի պահով, բայց համառորեն կոռեկտ է օբյեկտի տիրոջ մասով։
Վարչապետի կոռեկտության գինը
Որքան ոչ կոռեկտ էր Նիկոլ Փաշինյանը էջմիածնեցի կնոջ վրա կորոնավիրուսի տարածման մեղավորությունը գցելու (ինչպես հատագայում պարզվեց՝ վարչապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել ու գլխիվայր շրջել Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի կորոնավիրուսային մասը. իրեն քավության նոխազ էր պետք և նա գտավ այն՝ ի դեմս էջմիածնեցի կնոջ), նույնքան կոռեկտ է նա «հայտնի արտադրամասի» անունը չտալու հարցում։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ու մինչև գլխի կընկնենք, արժե լրիվ այլ տեղեկատվության վրա ուշադրություն դարձնել։
Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Փաշինյանի կինը երկու հիմնադրամ բացեց՝ «Ժպիտների քաղաքը» և «Իմ քայլը»։
Ոչ անհայտ մականունավոր ու հեղափոխական դարձած գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն այդ երկու հիմնադրամներին հսկայական գումարներ են փոխանցել։
Այսպես, «Ժպիտների քաղաքը» հիմնադրամին Ալեքսանյանը փոխանցել է 25.478.543 դրամ։ Հիմնադրամն ունի նաև անանուն նվիրատուներ, ու հայտնի չէ, թե արդյոք Ալեքսանյանը կա՞ դրանց մեջ, թե՞ ոչ։
Ալեքսանյանը գումար է հատկացրել նաև Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ 78.100.000 դրամ։ Այս հիմնադրամը նույնպես ունի բազմաթիվ անանուն նվիրատուներ, որոնց մեջ կրկին չի բացառվում Ալեքսանյանի ներկայությունը։
Եթե հանրագումարենք Սամվել Ալեքսանյանի կողմից Աննա Հակոբյանի հիմնադրամներին տված հրապարակային փողերը, ապա կստանանք 103 միլիոն 578 հազար 543 դրամ կամ ավելի քան 200 հազար դոլար։
Ալեքսանյանն այլ ակցիաների ժամանակ էլ է առատաձեռն գտնվել Փաշինյանների հանդեպ։ Այդ թվում՝ քաղաքական միջոցառումների հետ կապված կամ Երևանի քաղաքապետարանի հետ հարաբերվելիս (հիշենք «Կամազների» պատմությունը)։
Թե ինչ կապ կա վարչապետի կոռեկտության և այս գումարների միջև, բարի լեզուները լռում են։ Խուճապ չտարածելու համար։
Հ․Գ․ Ի դեպ, Փաշինյանը կոռեկտ չէր նաև «հայտնի արտադրամասի» իտալացի աշխատողի պահով, բայց համառորեն կոռեկտ է օբյեկտի տիրոջ մասով։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից