Լրահոս

18.03.2009 14:15


Հանրապետականները ողջունում են «Ժառանգությանը», ընդդիմադիր մամուլը՝ քննադատում

Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ից առանձին մասնակցելու որոշման հաջորդ իսկ օրը հայաստանյան մի շարք պարբերականներ գրել են, որ «Ժառանգության» այդ որոշումից ամենաշատն ուրախացել է իշխանությունը։ Ավելին, նախօրեին խորհրդարանի հայտարարությունների ժամին հանրապետական պատգամավորները շտապել են ողջունել «Ժառանգության» այդ որոշումը։ Թե ինչպե՞ս է վերաբերում իշխանության նմանօրինակ արձագանքին «Ժառանգությունը», կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է մեկնաբանել՝ ասելով, որ առանձին մասնակցելու որոշումը չեն կայացրել քննադատությունների կամ գովեստների համար։  Փոխարենը, Հովսեփ Խուրշուդյանն «ըննդիմադիր» պարբերականներին խորհուրդ է տվել «Ժառանգությանը» քննադատելուց առաջ մի պահ սթափվել և մտածել, թե «ու՞մ օգտին են դա անում»։

Այս խորագրի վերջին նյութերը