21-ամյա երիտասարդը Թումանյան փողոցի սրճարանից դրամարկղ է գողացել
Ոստիկանության Կենտրոնական բաժնում մարտի 20-ին, ժամը 10։37-ին հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16։30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: