Կարծիք

21.03.2020 11:33


Իտալիայում, եթե որևէ պաշտոնյա ուրախ-զվարթ ազդարարեր, որ կգերադասեր աննկատ վարակվել կորոնավիրուսով ու բուժվել, հանրային պարսավանքի կարժանանար

Իտալիայում, եթե որևէ պաշտոնյա ուրախ-զվարթ ազդարարեր, որ կգերադասեր աննկատ վարակվել կորոնավիրուսով ու բուժվել, հանրային պարսավանքի կարժանանար

Իտալիայում տղամարդ` «կավալերո» համարվում է 40 տարեկանից բարձրը, իսկ տարիքային այդ շեմից ներքև գտնվողները «ռագացո» են` տղա, և գտնվում են ծնողների անընդհատ հոգատար հսկողության ներքո:
Համապատասխանաբար՝ մինչև 40 տարեկան աղջիկը «ռագացա» է, 40-ից բարձր նոր համարվում է «դոնետա»` կին:

Իտալիայում 70 տարեկան մարդը ծեր չի համարվում: Նույնիսկ 80 տարեկաններն ակտիվ գործունեություն են ծավալում: Իտալիայում տարեցների նկատմամբ հարգանքը շատ խոր արմատներ ունի: Կորոնավիրուսը հիմնականում ֆատալ արդյունք է գրանցում տարեցների մոտ:

Իտալիայում ոչ մի պաշտոնյա դա որպես լավ լուր չի կարող հայտնել: Իտալիայում, եթե որևէ պաշտոնյա ուրախ-զվարթ ազդարարեր, որ կգերադասեր աննկատ վարակվել կորոնավիրուսով ու բուժվել, հանրային պարսավանքի կարժանանար, որովհետև աննկատ վարակվել-բուժվել նշանակում է մահվան դատապարտել շրջապատի 60-ն անց կավալերոներին և դոնետաներին:

Այսօր Իտալիայում կորոնավիրուսից 627 մարդ է մահացել:
Արևոտ, պայծառ, տաք, կրքոտ Իտալիան սգում է...

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը