Toyota Land Cruiser-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։