Կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»,-գրել է Նիկողոսյանը:
Կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ