Քաղաքական

20.03.2020 12:55


ԶՈւ ԳՇ պարզաբանումը՝ Սիփան Փաշինյանի էլիտար ծառայության մասին

ԶՈւ ԳՇ պարզաբանումը՝ Սիփան Փաշինյանի էլիտար ծառայության մասին

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբից Yerevan.Today-ը ստացել է հարցման պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան դատափետված բանակում, որտեղ իր բնութագրմամբ կոռուպցիոն գեներալիտետն է հաստատվել բարձր պաշտոններում, իր եղբորորդին հաջողել է խիստ էլիտար պայմաններում անցնել պարտադիր զինվորական ծառայությունը, ընդհուպ՝ հասել է Մոսկվա: Ըստ որում, ամենակարևոր հանգամանքը այստեղ ժամկետներն են․ սա տեղի է ունեցել ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը «սուր» ընդիմադիր գործիչ էր, իսկ եղբորորդի Սիփանը հասարակ գյուղացի մի տղա:

Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից թաքնվել էր արդարադատությունից, իսկ հետո դուրս եկել, հանձնվել և հայտնվել բանտում (2009-2011թ․), ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի Սիփան Փաշինյանը, ով այսօր «հեղափոխության ուժով» պատգամավոր է դարձել, 2009 թկականին ժամկետային զինծառայությունն անցել է մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասում՝ Երևանում տեղակայված ԱԱԾ հատուկջոկատայինների զորոմասում, և ապա՝ բարձրաստիճան ոմն պաշտոնյայի միջնորդությամբ` ինչ-որ պահից իջևանցի Սիփանը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատանը առավել էլիտար պայմաններում ծառայություն անցկացնելու համար։

6

Ենթադրյալ միջնորդած անձի ով լինելը, բնականաբար ԳՇ-ն չի գաղտնազերծել խմբագրությանը ուղղված պաշտոնական նամակում: Խուսափել են նաև մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է իջևանցի շարքային Սիփանը 2009 թվականին դարձել ԱԱԾ հատուկջոկատայինի զինծառայող, մանավանդ, որ այդ ժամանակ վիճակահանությամբ զորամասի ընտրության մեխանիզմը դեռևս ներդրված չէր բանակում․ կնշանակի՝ այստեղ մանևրելու շանս չկա: Պաշտոնական գրության մեջ լղոզված է նաև տարօրինակ զուգադիպությամբ հենց Սիփանին Մոսկվա գործուղելու հանգամանքը, չի նշվում, թե ինչպես է ստացվել, որ հենց Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է այդքանի մեջ ընտրվել՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանատան անվտնագությունն ապահովող լավագույն կադր:

Պետք է նշենք որ սովորաբար, ՌԴ-ում մեր դեսպանատանը ծառայություն է անցկացնում ընդամենը 3-4 հոգի։

Հետևաբար ստացվում է, որ մեր աղբյուրի պնդումները սխալ չեն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ վերևի օղակներում ունեցել էր անվտանգության բարձիկներն ապահովող բարձրաստիճան պաշտոնյա(ներ):

Սիփան Փաշինյանը մեր այս հրապարակումից հետո համառորեն չի պատասխանում զանգերին, որպեսզի նաև իր հիմնավորումները հոդվածում արտացոլվեն։

Աղբյուրը՝ Yerevan.Today

Այս խորագրի վերջին նյութերը