Լրահոս

20.03.2020 11:33


Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են․ նախորդ օրվա համահայկական աղոթքի ժամին վարչապետը ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս․ «Հրապարակ»

Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են․ նախորդ օրվա համահայկական աղոթքի ժամին վարչապետը ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս․ «Հրապարակ»

«Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։

«Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետև աղոթքի ժամի և օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,-ասաց էջմիածնի միաբանը:

Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց: ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։

Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարևոր հարցեր»: Կարող էիք, չէ՞, մի 5 րոպեով ընդհատել․ «Տեղյակ չենք եղել»: Եթե տեղյակ լինեիք, կաղոթեի՞ք։ «Կարծում եմ՝ պարոն Միրզոյանի վերջին ելույթում այդ հարցի պատասխանը կգտնեիք. նա ասաց` Աստված պահապան բոլորիս»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը