Կարծիք

20.03.2020 11:29


Պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է

Պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է

Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգեւատրումը.

Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Ինչպես նկատեցիք պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետեւյալ պայմաններից մեկը.

բարձր գնահատական

հատուկ առաջադրանքների կատարում

որակյալ աշխատանք

Արդյոք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի՞ է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյոք մեր պատգամավորիները մշտապես կատարո՞ւմ են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյոք մեր պատգամավորները մշտապես աշխատո՞ւմ են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Հետեւություն. պատգամավորների «ամենամսյա պարգեւատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաեւ հակաօրինական է։

Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգեւատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաեւ, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում մի առավել բարձր պարգեւատրումներ։

Ազնիվ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք եւ ձեր աշխատավարձները երեք անգամ ավելացրեք։

Հ.Գ. Ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն։ Բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որեւէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը