Լրահոս

19.03.2020 22:30


Հրապարակվել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

Հրապարակվել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:

Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։
Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
«Մայրենի» (4-րդ դասարան):
Թեմաներն են «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի - «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան - «Հրաշք վրձինը»
Ուսուցիչը կլինի Դավիթ Գյուրջինյանը: Այնուհետև կլինի «Պատմություն» (7-8-րդ դասարաններ): Թեմաները կլինեն Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում: Ուսուցիչը կլինի Զոհրաբ Գևորգյանը: Կհաջորդի «Մեդիագրագիտություն»-ը (7-8-րդ դասարաններ): Թեմաներն են՝ «Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել», «Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին», «Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել»: Ուսուցիչը կլինի Սամվել Մարտիրոսյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
14։00 - Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
14։30 - Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
15։00 - Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
15։30 - Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան):

Այս խորագրի վերջին նյութերը