Լրահոս

19.03.2020 17:30


Դդմաշեն գյուղից ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 6 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Դդմաշեն գյուղից ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 6 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ոստիկանները պարզել են, որ թունավորվածներն են՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ-ն, 5-ամյա Նարեկ Ս-ն, 6-ամյա Գարիկ Թ-ն, 9-ամյա Վահե Ս-ն, 11-ամյա Հովիկ Ս-ն, 12-ամյա Սոնա Թ-ն, 31-ամյա Նարինե Գ-ն և 58-ամյա Նինա Ա-ն։

Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք նշված թունավորումը ստացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը