Կարծիք

19.03.2020 16:11


Խոսում և ցուցադրում է Փաշինյան-նյուզը․ Ամեն ինչ` կորոնավիրուսի մասին, մի բան էլ ավելի

Խոսում և ցուցադրում է Փաշինյան-նյուզը․ Ամեն ինչ` կորոնավիրուսի մասին, մի բան էլ ավելի

Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ...
Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ... Սովորական հարբուխի կամ գրիպի պես մի բան ա... Պինցետով հատ-հատ կքերենք, կհանենք...

Մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի, կորոնավիրուսը մեզ չի վախեցնի։
Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, վերահսկվում է։ Մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար հնարավորություն է։ Զրոյական կետ է, որի վրա պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն։

Ըստ էության, կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում։ Համաշխարհային տնտեսության փլուզում։ Եվ էդ փլուզումը իր ազդեցությունը ունենալու է նաև Հայաստանի վրա։
Երկու օր առաջ ասում էինք՝ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, հիմա փոխվում ա` կորոնավիրուսի ժամանակ ևս կյանք կա։ Գլոբալ իրավիճակը և վերլուծությունները հանգեցնում են մտքին, որ էս իրավիճակը կարող է և տևել, ինչքան` չգիտենք։ Սա չի նշանակում, որ ենթադրենք 7 ամիս տևեց, 7 ամիս, ոչ մեկ պետք ա տնից դուրս չգա։ Պետք է գտնենք ձևեր ոչ միայն գոյատևելու, այլ` ապրելու, աշխատելու, զարգանալու, երկիրը զարգացնելու ու նոր աշխարհը կառուցելու համար։

Կորոնավիրուսը հնարավորություն է... հնարավորություն է... հնարավորություն է...
Վա՛յ քու, արա՛... հիմա էլ էս կորոնավիրուսը թարս բուսնե՞ց...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը