Ի դեմս Նիկոլի՝ ունենք մի իշխանություն, որը մշտապես մարդ է ման գալիս՝ ում թիրախավորի ու ում վրա բարդի իր բացթողումները
Կարդում էի Իտալիայից վերադարձած կնոջ հարցազրույցը, որը այս իշխանությունների ու նրանց խելքին ընկած անձանց թեթև ձեռքով այս օրերին վերածվել էր համազգային թիրախի։
Կինը շատ գրագետ, հիմնավոր ու փաստարկված բացատրում է եղելությունը, և կրկին անգամ հասկանում ես, որ ի դեմս Նիկոլի՝ ունենք մի իշխանություն, որը մշտապես մարդ է ման գալիս՝ ում թիրախավորի ու ում վրա բարդի իր բացթողումները։ Ու փոխանակ երկրի իշխանությունները մտածեին, թե ոնց նեցուկ կանգնեն բոլոր վարակված անձանց, այդ թվում և այդ կնոջը, անպատասխանատու հայտարարություններով հասարակության աչքում նրան դարձրեցին ժողովրդական ատելության նշանակետ։
Այն, ինչ արեցին Նիկոլը ու իր թիմը այդ կնոջ նկատմամբ, առնվազն անբարոյականություն է։ Չնայած դե միշտ եմ ասել, որ այս իշխանություններից այլ բան սպասելն անիմաստ է․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից