Մեկնաբանություն

19.03.2020 12:00


Փաշինյանը ներողություն կխնդրի՞ էջմիածնեցի կնոջից

Փաշինյանը ներողություն կխնդրի՞ էջմիածնեցի կնոջից

Նիկոլ Փաշինյանի կառավարման ոճը և մարդկային տեսակը վաղուց բացահայտված է հասկացող մարդկանց համար։ Նա ձգտում է ստանձնել զրո պատասխանատվություն և առավելագույն իրավունքներ։ Խուսափում է կոնկրետ գործ անելուց, սիրում է «փողոցային» կյանքը, քանզի կաբինետում ստիպված է որոշումներ կայացնել, ինչից փախչում է։

Նիկոլը սիրում է մարդկանց տանել կրակի բերան ու հետո թռնել։ Նա միշտ մեղավորներ է փնտրում։ Հատկապես այն դեպքերում, երբ անձամբ ինքն է մեղավոր։

Կորոնավիրուսի հետ կապված ևս մեկ անգամ երևաց Նիկոլի իրական դեմքը։ Նա հանցավոր անգործություն և դատապարտելի սխալ թույլ տվեց՝ կորոնավիրուսի տարածման վտանգին ընդառաջ բազմամարդ հավաքներ նախաձեռնելով ու վարակի տարածմանը նպաստելով։

Նա չէր լսում ողջամիտ կոչերը, չէր հրաժարվում հանուն իր իշխանության համար մղվող պայքարում ատելության քարոզից ու համառորեն չնկատելու էր տալիս համաճարակի տարածման վտանգը։

Իրականությունը Նիկոլին ստիպեց հետ կանգնել իր հակապետական քայլերից և պետության ուշադրության կենտրոնում պահել վիրուսի խնդիրը։ Բայց քանի որ ուշացել էր և ամբողջությամբ տապալել կանխարգելման փուլը, ուստի որոշեց իր վրայից պատասխանատվությունը գցել ու քավության նոխազ գտնել։ Ու գտավ՝ ի դեմս Էջմիածնում նշանդրեք անող մի կնոջ։

Նիկոլն ուղիղ եթերում ստում էր, թե բա էդ կինը անպատասխանատու վարք է ցուցաբերել, որովհետև իմանալով հանդերձ, որ վարակված է՝ կորոնավիրուսի տարածման պատճառ է դարձել։ Նիկոլական բոլոր վճարովի ֆեյքերը այդ խոսքերից հետո հարձակվեցին էջմիածնեցի կնոջ վրա։

Բայց ինչպես հաճախ է պատահում, շատ արագ բացահայտվեց Նիկոլի լկտի սուտը։

Էջմիածնեցի այդ կինը հարցազրույց է տվել ու բացահայտել Նիկոլի ստերը։

«Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել և գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնությամբ տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել և ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ և ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս և ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ և ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի և ստանամ դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետևից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են»,-նշել է էջմիածնեցի կինը։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի սոցիալական ու քաղաքական անպատասխանատվության պայմաններում է վարչապետ աշխատում Նիկոլ Փաշինյանը։ Նա հանուն իր կաշին փրկելու՝ կեղծ թիրախ հրամցրեց հանրությանը։ Դա՛ է նրա իրական վերաբերմունքը ՀՀ հպարտ ու բոլոր այլ տիպի քաղաքացիների նկատմամբ։

Նիկոլը դուխով ցռան է։ Հենց իմացավ, որ վիրուս կա, փախավ Սևան ու սկսեց սահմանափակ թվով թեստերը փչացնել։ Հետո էլ սկսեց մեղավորներ մատուցել։ Մինչդեռ ինքը պետք է հրապարակավ ներողություն խնդրի էջմիածնեցի կնոջից, ում դեմ կեղտոտ արշավի մեկնարկ է տվել։

Կյանքը ցույց տվեց, որ այդ կինը ճիշտ էր, իսկ Նիկոլը սխալվեց։ Սխալվեց, որ հանուն անձնական շահերի՝ ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող հավաքներ կազմակերպեց։ Հիմա էլ է սխալվում, երբ գլխավոր համաճարակաբան է աշխատում։

Կորոնավիրուսը ինչպես եկել է, այնպես էլ կգնա։ Ու պետք է ամեն ինչ անել, որ իր հետ տանի նաև Նիկոլ Փաշինյանին։ Թող զբաղվի խոզ քերթելով կամ ռեալիթի շոուներ բեմադրելով։ Պետական կառավարումն իր գործը չէ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլը հայտարարել է, որ պատրաստվում է պարգևատրել կորոնավիրուսով առաջին վարակվածին, քանզի նա պատասխանատու վարքագիծ է դրսևորել։ Մի կողմ թողնելով այդ խոսքերի ցնդաբանական կողմը՝ հուսանք, որ այդ պարգևատրումը «ժողովրդի» վարչապետը կանի իր ու իր թիմակիցների պարգևավճարները կրճատելու կամ զրոյացնելու հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը