Կարծում եք՝ պատահակա՞ն էր ընտրված վարչապետի եթերի ժամը
Բաներ կան, որ անպայման պետք է ֆիքսել։ Օրինակ, մարտի 18-ին համազգային աղոթք անելու Վեհափառի առաջարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Ժամը 19։00-ին, երբ բոլորս մի պահ կտրվեցինք աշխարհից՝ ով մտքում, ով իր տանը ծնկի եկած Բարձրյալից առողջություն ու խաղաղություն խնդրեց մեր ժողովրդի համար, վարչապետ Փաշինյանը, նույն այդ ժամին, նախընտրեց եթեր գնալ և ասել, թե «ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»։
Կարծում եք՝ պատահակա՞ն էր ընտրված վարչապետի եթերի ժամը։ Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ՝ վարչապետը չէ՞ր կարող այլ ժամի եթեր գնալ։ Բնականաբար՝ ոչ։ Փաստը մնում է փաստ՝ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց համազգային աղոթքին։
Ես, իհարկե հասկանում եմ, որ ասածս շատերի համար կարող է ոչինչ էլ չնշանակել։ Շատերն էլ անգամ կհամարեն, որ վարչապետը ճիշտ է արել, «ի՞նչ աղոթք...»։ Բայց այս փաստը ես նման մարդկանց համար չեմ ֆիքսում։ Հասկացողը հասկացավ։
Աստված պահապան մեր ժողովրդին, մեր երկրին։ Մնացեք խաղաղությամբ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից