«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբից մահացածն ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության Արմավիրի մարզի պատասխանատուն էր
Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացածը ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության Արմավիրի մարզի պատասխանատուն է եղել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
«Հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության աշխատակից է եղել, Արմավիրի մարզի պատասխանատուն, գլխավոր մասնագետ։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել և սրտի կանգով մահացել է։ Նա շատ առողջ մարդ է եղել, թե ոնց է ստացվել․․․»,-հայտնեց Էդմոն Զարգարյանը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: «Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական»,-գրել էր ԱՆ խոսնակը։