Չգիտեմ` նիկոլավիրուսով ախտահարված մեր հասարակությունը ե՞րբ և ինչպե՞ս կհաղթահարի կորոնավիրուսի համաճարակը, բայց որ նիկոլավիրուսի պատճառով մեզ պատուհասած սահմանադրաիրավական ճգնաժամի հետևանքները դեռ երկար ենք զգալու մեր «կաշվի» վրա, երկու կարծիք չի կարող լինել։
Առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձի անմեղսունակ հայտարարությունը, թե չեմ պատրաստվում կատարել դատարանի որոշումը, որովհետև չեմ վստահում «այս» դատական համակարգին` ես ճիշտ եմ, դատարանը` սխալ, «թավշյա, ոչ բռնի հեղաշրջումից» հետո երկրում հաստատված իրավական բեսպրեդելի ցցուն դրևորումներից մեկն է` ոչ առաջինը, ոչ էլ` ավա՜ղ, վերջինը։
Դատական իշխանությունը յուրացնելու` «բուդկի պես սեփականաշնորհելու» պլանային առաջադրանքի շրջանակներում հասարակական գիտակցության մեջ ներդրված իրավական անարխիայի և նիհիլիզմի առաջին ծիծեռնակը «դասականի» հայտնի արտահայտությունն էր` «ուր է էն դատավորը, որ իմ ասածին «չէ» ասի»։ Հաջորդը դատարանները շրջափակելու և արգելափակելու գործողությունն էր` «գլխավոր հրամանատարի» հրահանգով և գործուն մասնակցությամբ՝ ի պատասխան Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշման։
Պետությունը, հանձին վարչա(հրամայա)պետ Փաշինյանի, ի լուր աշխարհի ասաց, որ չի՛ ընդունում ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. որևէ դատական ակտ իր համար ընդունելի է` միայն այնքանով, որքանով հաճո է իր քիմքին և չի հակասում հեռակառավարվող «արդարադատության» մասին իր պատկերացումներին։
Սրան հաջորդեց Վերաքննիչ դատարանի «դատավոր» Արմեն Դանիելյանի աղմկոտ դեմարշը արդարադատության դեմ, որի նախադեպը չէինք տեսել. պատմության մեջ առաջին անգամ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ և որոշում կայացրեց` չլսելով դատական վեճի կողմերից մեկին։
Իրավական բեսպրեդելի մյուս ճչացող դրսևորումը դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնի որոշումն էր, որով դատարանի, այս դեպքում` վերադաս դատարանի որոշումը չկատարելու «մշակույթը» նոր ռեկորդ սահմանեց. Հայաստանի և թերևս միջազգային «իրավական պրակտիկայի» պատմության մեջ առաջին անգամ ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ցուցադրաբար շրջանցեց Սահմանադրական դատարանի որոշումը` առ այն, որ նույն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն իրավաչափ չէ և հակասում է Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումներին։ Սա այն դեպքում, երբ ՍԴ որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։
Վնգստացող «թավշյա արդարադատության» հիրավի աննախադեպ այս ակտը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող «երեք միլիոն վարչապետերից մեկը» իրեն իրավունք վերապահեց հրապարակավ միջամտել սահմանադրական արդարադատության կայացմանը` «անընդունելի» համարեց և դատապարտեց ՍԴ «անօրինական» որոշումը։
Դրանից հետո իրավական անմեղսունակության նոր ռեկորդ սահմանեց Ազգային ժողովի քայլարած մեծամասնությունը` Սահմանադրական դատարանը «ցրելու» հարցով հանրաքվե անցկացնելու բացահայտ հակասահմանադրական որոշում կայացրեց` անտեսելով նախապես ՍԴ եզրակացությունն ստանալու սահմանադրական նորմը և Հանրաքվեի մասին օրենքի պահանջը։
Առողջապահության նախարարի «քաղաքացիական անհնազանդության ակցիան»` ի լուր ամենքի բարձրաձայնած «սկզբունքային դիրքորոշումը», թե դատարանի որոշումը սրտովս չէ, սպանեք էլ` ներողություն չեմ խնդրի Արա Մինասյանից նրան զրպարտելու և արժանապատվությունը վիրավորելու համար, իրավական անարխիան, բեսպրեդելը «կարգուկանոն» դարձնելու հերթական օղակն է ընդամենը. հերթական «քայլը»` պետությունը քանդելու, ժողովրդին` ամբոխի, հասարակությունը` հոտի վերածելու ճանապարհին...
Պետությունը կազմաքանդելու ամենակարճ ճանապարհը

Լիլիթ Պողոսյան