Ունեմ հիմնավոր կասկած, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատշաճորեն տեղեկացված չէ վարչապետի պարտականությունների մասին
Ունեմ հիմնավոր կասկած, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատշաճորեն տեղեկացված չէ վարչապետի պարտականությունների մասին։
Նա անում ու ասում է բաներ, որոնք բնորոշ են որևէ հիմնարկի վարչության պետի, բայց նա դա բերում-դարձնում է պետության «թիվ 1 լայվից» հնչեցնելու թեմա։
Տպավորություն է, թե նա խնդիր է դրել փչացնելով կառավարության բոլոր անդամներին` բարձրացնել իր հեղինակությունը։ Սոցապնախարարությունը պետք է հայտարարի, որ թոշակառուներն առանց տանից դուրս գալու թոշակ կարող են ստանալ, դա անում է Փաշինյանը, ՏՄՊՊՀ նախագահը ասուլիս է տալիս, որ հայտարարի սպիրտի գների մասին, որ քաղաքացիներին կոչ անի տանը չկուտակել սննդամթերք, նրանից 10 րոպե առաջ դա իր լայվում ասում է Փաշինյանը, նա առողջապահության նախարարի փոխարեն հայտարարում է Հայաստանի դեղատներում առկա ալկոգելի ու դիմակների մասին, խոսում է հիվանդանոցում մարդու մահի մասին, որը կորոնավիրուսի պատճառով չի մահացել։
Փաշինյանը հայտարարում է արտակարգ դրություն, պարետ է սահմանում փոխվարչապետ Ավինյանին․ բայց արտակարգ դրության պայմաններում լայվը միացրած՝ խանութներ մտնում, նոր-նոր թեստը հանձնած վիճակում շփվում քաղաքացիների հետ, խոսեցնում, շարունակ սելֆի անում․ ասենք թե վարչապետի հանձնած թեստը սխալ է ցույց տալիս, ուրեմն բոլորին վարակելո՞ւ է։ Երկրում արտակարգ դրություն է, նա ոգևորվում է, որ փողոցներում մարդիկ շատ են ու ստացվում է՝ անլուրջ են ընդունել արտակարգ դրության հրամանը։
Փաշինյանը պետք է կողմնորոշվի՝ կամ բոլորին ազատի աշխատանքից ու բոլորի գործն անի անձամբ, կամ էլ թողնի՝ բոլորը զբաղվեն իրենց գործով, գոնե ճգնաժամային իրավիճակում։
Անկեղծ ասած՝ արդեն մենք էլ ենք խառնել իրար, թե որն է Նիկոլ Փաշինյանի անելիքը՝ որպես վարչապետի, որը՝ ոչ։
Ընդամենը 1․5 տարի առաջ հայտարարում էր, թե չի պատրաստվում լինել վարչապետ, բայց միաժամանակ՝ նախարար, դատախազ, դատավոր, պատգամավոր։ Այսօր նա ամեն ինչ է, բացի վարչապետից։
Քանի որ աշխատելու տպավորություն թողնելու համար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ հրապարակում է՝ առանց ֆիլտրելու, և տպավորություն է, որ նա չգիտի՝ ինչպես վարվել իր իմացած ինֆորմացիայի հետ և հրապարակայնացնում է, կոչ կանեմ, որ գոնե իր օգնականները մշակեն վարչապետի ասելիքն ու ասելու համար ոչ պիտանի արտադրանքը։ Բաներ կան, որ Փաշինյանը ոչ թե պետք է անձամբ հրապարակի, այլ ինքը ևս իմանա կայքերից։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից