Կոտայքի մարզում քաղաքացին ծեծի է ենթարկվել «Գինաց» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ազգականների կողմից, քանի որ հորդորել է, որ ռեստորանը չխախտի կառավարության ընդունած արտակարգ դրության պայմանները
SHAMSHYAN.com-ը երեկ՝ մարտի 17-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Չարենցավանում՝ «Գինաց» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ազգականները ծեծի են ենթարկել մի բնակչի՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները քաղաքացուն անհիմն ծեծելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Աբրահամյանին և Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Մամիկոն Մամիկոնյանին։
Փաստի աթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, տուժած քաղաքացուն տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Աբրահամյանը Չարենցավանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վաչիկ Աբրահամյանի թոռն է, իսկ ծեծողներից մեկն էլ Չարենցավանի ավագ դպրոցի ՆԶՊ-ի դասատուի տղան է։
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ծեծի պատճառը եղել է այն, որ քաղաքացին, կատարելով իր քաղացիական պարտքը, հորդորել է, որպեսզի նշված ռեստորանային համալիրի տնօրինությունը պահպանի ՀՀ կառավարության կողմից հաստաված արտակարգ դրության պայմանները, այն է՝ հավաքները 20 հոգուց ավելի չկատարեն, մինչդեռ նշված ռեստորանային համալիրում կազմակերպվել է 50-ից ավելի անձանց հավաք և, բնականաբար, քաղաքացին, անհանգստանալով թե իր, թե մարդկանց առողջության համար, զերծ մնալով վիրուսի տարածումից, հորդորել է, որպեսզի պահպանեն անվտանգության կանոնները, մինչդեռ ռեստորանային համալիրի սեփականատերերը, խախտելով արտակարգ դրության մասին կառավարության որոշումը, մի բան էլ փորձել են հաշվեհարդար տեսնել քաղաքացու նկատմամբ։