Լրահոս

18.03.2020 12:11


Ծառայողական մեքենաները շահագործվել են տոն և ոչ աշխատանքային օրերին․ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ․ «Ժողովուրդ»

Ծառայողական մեքենաները շահագործվել են տոն և ոչ աշխատանքային օրերին․ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների և ձևակերպման, շահագործվել են նաև ոչ աշխատանքային և տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ:

Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաև նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը