Քաղաքական

18.03.2020 11:58


ԱՄՆ պետդեպարտամենտը 2 մլն դոլար կտրամադրի նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսումնասիրման համար

ԱՄՆ պետդեպարտամենտը 2 մլն դոլար կտրամադրի նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսումնասիրման համար

ԱՄՆ պետդեպարտամենտը «Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային միության անկախ պետությունների ուսումնասիրման» ծրագրի շրջանակում ծրագրում է 2 միլոն դոլար հատկացնել ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար: Այս մասին տեղեկացնում է rt.com կայքը:

Ծրագիրն ուղղված է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների խթանմանն ու միջազգային համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ամերիկյան փորձագետների` տարածաշրջանային կարևորագույն լեզուների իմացության մակարդակի բարձրացմանը:

Վաշինգտոնի համար այս ծրագրի շրջանակում կարևորագույն երկրների ցանկում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Չեխիան, Վրաստանը, Սլովակիան, Լեհաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլ երկրներ:

Դրամաշնորհներ կարող են ստանալ միայն ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը