Լրահոս

18.03.2020 09:55


Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել

Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների առնչությամբ ցուցում է տվել պատկան գերատեսչություններին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի' հայրենակիցներ, այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,-գրել է Ավինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը