Լրահոս

17.03.2020 22:16


78 վարակված. հրապարակվել են նոր տվյալներ

78 վարակված. հրապարակվել են նոր տվյալներ

Ունենք կորոնավիրուսի հաստատված ևս 6 դեպք, որոնք կապված են «արտադրամասի» դեպքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 78 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով մեկուսացված անձանց թիվը կհասնի 600-ի: Այս մասին հայտնել է Արսեն Թորոսյանը:

«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը