Արարատի մարզի գազալցակայանում ЗИЛ մակնիշի բեռնատարը լիցքավորելիս պայթել է
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մարմարաշենի «կալցավոյի» հարևանությամբ գործող գազալցակայանում պայթել են ЗИЛ մակնիշի 25 ՕՍ 507 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևաևքով տուժածներ չկան, սակայն գազալցակայանի աշխատակիցներն ու ավտոմեքենայի վարորդն ու նրա մտերիմները փորձել են պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, սակայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պայթյունի մասին տեղեկությունը ստացած են եղել և օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։