Երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում. Ֆելիքս Թոխյանը՝ ԱԺ ներկայացուցչին (տեսանյութ)
Սահմանադական դատարանում նախագահի դիմումի հիման վրա վիճարկվում են մի շարք դրույթներ, որի ընթացքում ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց պատասխանող կողմ ԱԺ ներկայացուցչին՝ Իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կարեն Մովսիսյանին՝ ԱԺ-ն սահմանադրական պատասխանատվություն կրո՞ւմ է, որ իր սահմանադրական պարտավորությունները չի կատարում: Մովսիսյանը պատասխանեց. «Իհարկե կրում է»:
Ֆելիքս Թոխյանն ասաց. «Հիմա ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում, երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում»:
«Ազգային ժողովն իր գործը շարունակում է կատարել, դրա համար էլ Սահմանադրության մեջ նախատեսված է մի դրույթ, որն այսօր վիճարկվում է՝ դա 138-րդ հոդվածն է: Եթե որոշ դեպքերում անհնարինությունից ելնելով, ոչ համաձայնության գալով, հնարավոր չի եղել ընտրել սահմանադրական մարմին, ապա նախագահին է տրված լիազորություն ժամանակավոր տալ այդ հարցի լուծումը, մինչև կգան ընդհանուր հայտարարի: Ազգային ժողովը կոլեկտիվ է որոշումներ կայացնում»,-ասաց Մովսիսյանը, ում ընդհատեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
«Թողնենք մի կողմ պարոն նախագահին, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի նշանակում պարոն նախագահը: Ես մի խորհուրդ տամ Ձեզ՝ լավ իմաստով. կան երկրներ, երբ պաշտոններին չեն կարող նշանակում անել, իրենք մտցնում են դրույթ, որով նախկին պաշտոնավարողին աշխատանքից չեն ազատում մինչև նորին չի նշանակում: Ես սա ուղղակի հուշում եմ»,-ասաց Թոխյանը:

Աղբյուրը՝ Tert.am