11.04.2026 ● 18:40
11.04.2026 ● 12:28
11.04.2026 ● 12:20
17.03.2020 ● 17:14
Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում, դեռևս չկա կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք, երեկ՝ մարտի 16-ին քաղաքացիներից նմուշառում են արել, ուղարկել Երևան՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Թեստի պատասխանը կստանան այսօր՝ օրվա վերջում, մինչ օրս Արցախից Երևան ուղարկվել է 42 փորձանմուշ, նախորդ 40 փորձանմուշների պատասխանները եղել են բացասական։
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի Հանրապետության պետական նախարար, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանից հրահանգ է ստացել սահմանել խիստ հսկողություն, որն իրենից ենթադրում է կասեցնել արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրումը, մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը սահմանափակել պետական կառավարման համակարգի, նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ պարտականություններն իրականացնելով հեռահար տարբերակով, մեկ շաբաթով կասեցնել մանկապարտեզների, կրթական բոլոր հաստատությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ժամկետները կերկարաձգվեն։
«Փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված՝ բուժհաստատություններ դիմելիությունը չի ավելացել, միջոցառումներն իրականացվում են պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցվել է նաև մասսայական միջոցառումների իրականացումը »,-ասում է Օֆելյա Հարությունյանը։
11.04.2026 ● 20:15
Իր մասշտաբով և բնույթով բացառիկ միջոցառումը մեր երկրում է համախմբել Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, համաշխարհային սպորտում հեղինակություն ունեցող անձանց:
11.04.2026 ● 16:16
Հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ:
11.04.2026 ● 14:55
Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից:
11.04.2026 ● 12:10
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները։
11.04.2026 ● 12:00
Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
11.04.2026 ● 09:38
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
11.04.2026 ● 09:35
11.04.2026 ● 09:04
10.04.2026 ● 21:00
10.04.2026 ● 18:52
10.04.2026 ● 17:25
10.04.2026 ● 15:20
10.04.2026 ● 15:18
10.04.2026 ● 14:15
10.04.2026 ● 09:18
10.04.2026 ● 08:31
10.04.2026 ● 08:21
10.04.2026 ● 08:16
10.04.2026 ● 07:55
10.04.2026 ● 07:24
09.04.2026 ● 23:57
09.04.2026 ● 22:34
09.04.2026 ● 20:09
09.04.2026 ● 12:44
09.04.2026 ● 12:40
09.04.2026 ● 12:38
09.04.2026 ● 12:29
09.04.2026 ● 11:35
09.04.2026 ● 10:30
08.04.2026 ● 23:41
Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում