Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հասցեին իրականությանը չհամապատասխանող և չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն էր տարածել, թե իբր Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։
Վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս ելույթի նշված հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք հիմնավորելու քարոզարշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:
Հաշվի առնելով նշվածը, Արամ Օրբելյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով: Արամ Օրբելյանին ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։ Ընդ որում, մինչև այս հայցով դատարան դիմելը, փաստաբանը գրավոր դիմել էր և Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հանրային հեռուստատեսության տնօրինությանը՝ խնդրանքով իրեն տրամադրել հաղորդման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Հանրային հեռուստատեսության գրությունն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ Ազգային Անվտանգության ծառայությունից Արամ Օրբելյանին պատասխանել էին՝ «ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1 -ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով կայացվել է քրեական գործը հարուցելը մերժելու մասին որոշում՝ ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ Ձեր գործողություններին իրավաբանական գնահատական չի տրվել»։
Նշված գործով դատարան դիմելը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, և սոցիալական մեդիայում և դարձել լայն քննարկման առարկա: Չնայած նշվածին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապատասխան գործով դատարանի որոշման, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Արամ Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին: Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին: Կրկին հիշեցնում ենք, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի ուժով, «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:
Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է», իսկ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»։
Հորդորում ենք բոլորին, ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմանադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու և բացառելու անձի և փաստաբանի մասնագիտական գործունեությանը մի-ջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի և զրպարտություն հանդիսացող տեղեկատվության տարածումը:
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյան
Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի