Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ դրություն է հայտարարել։ Ժողովրդին հղած ուղերձում նա կոչ է արել համախմբվել ու պայքարել անտեսանելի թշնամու դեմ։
Ֆրանսիայում կորոնավիրուսին պատերազմ է հայտարարված։ Արտակարգ դրության ապահովման համար Փարիզ ռազմական տեխնիկա է մտցվել։ Այսինքն՝ բանակը ներգրավվել է քաղաքացիական կյանքում անվտանգության ապահովման համար։ Ոչ մի ֆրանսիացի չի մեղադրում Մակրոնին բանակն արտակարգ դրության ժամանակ օգտագործելու համար։ Բոլորն էլ հասկանում են, որ դա ընդունված է, քանզի արտակարգ իրավիճակներն արտակարգ քայլեր են պահանջում։
Մակրոնն այս ընթացքում բազմիցս է խոսել ազգի համախմբման ու չարիքի հաղթահարման մասին։ Նրա այդ խոսքերի ֆոնին կոնտրաստային էին նայվում վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի քարոզչական ելույթները ասֆալտին ծեփելու և հանրությանը բաժանելու թեմաներով։
Դառնանք արտակարգ դրությանը։
Նիկոլ Փաշինյանը, որը Մակրոնի հետ «Լեթս դու պաչիկ» հարաբերությունների մեջ է, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է բանակը 2008–ին օգտագործելու համար։
2008–ին բանակը Երևան է մտել արտակարգ դրության կետերն ապահովելու համար։ Իսկ արտակարգ դրություն էր հայտարարվել, քանզի ինչպես վերջերս տեսանյութերով ապացուցվեց, ցուցարարների շարքերում զենքով կրակողներ կային։ Կային զոհեր և բազմաթիվ վիրավորներ։
Նիկոլը քաղաքացիական բախումներ նախաձեռնեց 2008–ին, ինչին իշխանությունը պարտավոր էր պատասխանել համապատասխան քայլերով, այդ թվում՝ արտակարգ դրություն հայտարարելով։
Հիմա Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելը բանակի մասով սխալ է, քանզի դա աշխարհում ընդունված պրակտիկա է. երբ արտակարգ դրություն է, բանակն օգտագործվում է։ Մակրոնի քայլը վկա։
Չի բացառվում, որ մեզանում էլ կարիք լինի կարանտինային ռեժիմի ապահովման համար բանակ ներգրավել։ Եթե պետք լինի, դա էլ պետք է արվի։ Հիմա ի՞նչ, վաղը մյուս օրը Նիկոլին դրա համար դատե՞լ է պետք։ Իհա՛րկե, ոչ։ Բա ինքն ինչո՞ւ է Քոչարյանին դատում։ Իշխանությունը ձեռքը չընկավ և մո՞ւռ է հանում։ Բայց չէ՞ որ քաղաքականության մեջ բումերանգի էֆեկտն անվրեպ է աշխատում։ Ինչևէ։
Հիմա շատ մոդայիկ է դարձել «Եկեք համախմբվենք ու հանդուրժող դառնանք, եկեք թշնամանքը մի կողմ թողնենք ու պայքարենք վիրուսային չարիքի դեմ» կոչը։ Այդ կոչը հիմնականում հնչում է իշխանական տիրույթից։ Լավ կոչ է, իհարկե։ Բայց արվող քայլերը ճիշտ հակառակն են ցույց տալիս։
Իշխանությունը շարունակում է ֆեյքային քարոզը, մերոնց–ձերոնց բաժանումը և այլն։
Եթե իշխանությունը հետևություն է արել սեփական սխալներից, ապա պետք է դադարեցնի Քոչարյանի ապօրինի կալանքն ու զբաղվի բացառապես վիրուսի դեմ պայքարով։ Թե չէ փարիսեցիություն ու դեմագոգիա է համարեշխությունից և համախմբվածությունից խոսելն ու կալանքի ապօրինությունը շարունակելը՝ դատավորին «հիվանդացնելու» գնով։
Մակրոնը ճիշտ է, Փաշինյանը՝ սխալ (տեսանյութ)

Պետրոս Ալեքսանյան