Արտակարգ դրություննե՞րն են հետապնդում Նիկոլին, թե՞ Նիկոլն է արտակարգ դրություններ ստեղծում
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Նիկոլ Փաշինյանն ուրիշին է մեղադրում ու քաղաքական հետապնդման ենթարկում արտակարգ դրություն մտցնելու համար, իսկ հիմա ինքն է արտակարգ դրություն հայտարարել։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ սխալն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
2008–ի մարտի 1–ին նա մարդկանց կոչ արեց հավաքվել հրապարակում, զինվել ու «էսօր վերջացնել»՝ «մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից ազատագրելու» հակապետական կոդի շրջանակներում։
Նիկոլը բախումներ հրահրեց ու ծլկեց՝ դեպքի վայրում թողնելով 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։ Նրա արածները հանգեցրեցին արտակարգ դրության հայտարարմանը։
Արտակարգ դրությունը հայտարարվեց, որպեսզի պետության անվտանգությունն ապահովվի, որպեսզի թույլ չտրվի սահմանադրական կարգի տապալում, և որպեսզի մարդկանց կյանքին ու առողջությանը նոր վտանգներ չսպառնան։
2008–ին հայտարարված արտակարգ դրությունը ճիշտ էր։
Ճիշտ է նաև հիմա հայտարարված արտակարգ դրությունը։ Ճիշտ է, բայց ուշացած։ Մինչև կորոնավիրուսի վտանգը չբազմապատկվեց, Նիկոլը տեղից չշարժվեց։ Ինքը հայտարարում էր, թե վիրուսն ում շունն է, ու «շնգոյի շան պես» փողոցներն ընկած ատելության քարոզ էր տանում։ Այնքան քարոզեց, որ վերջում «դուխով» ինքնամեկուսացավ Սևանում՝ թեստը թեստի հետևից հանձնելով։
Ե՛վ 2008–ին, և՛ հիմա արտակարգ դրություն հայտարարելը ճիշտ էր, իսկ սխալը Նիկոլն էր և՛ այն ժամանակ, և՛ հիմա։ Այն ժամանակ սխալ էր, որ քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Իսկ հիմա սխալ է, որ ամեն ինչ թողեց մի կողմ, մատների արանքով նայեց վտանգին և արտակարգ ռեժիմի անցավ ուշացած՝ տապալելով կանխարգելման ու վտանգի լոկալիզացման փուլը։
Նիկոլը միշտ հայտնվում է արտակարգ դրության մեջ։ Ավելի ճիշտ՝ Նիկոլը հաճախ է դառնում արտակարգ դրության պատճառ։ Դա է նրա առաքելությունը։ Հայաստանին նման առաքելությամբ ղեկավար պե՞տք է։

Կորյուն Մանուկյան