Ծեծկռտուք Երևանի «Սեյ Չիզ» ՍՊԸ-ի սրճարանի մոտ. «կարմիր բերետները» ոստիկանություն են հրավիրել ՍՊԸ-ի մարկետինգի տնօրենին, հիմնադիր տնօրենին և խոհարարին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտըակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին և 46-ամյա Ջուլիետա Ալեքսանյանին: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկտրչյանն է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է «Սեյ Չիզ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը նշված սրճարանում՝ որպես խոհարար: