Լրահոս

17.03.2020 11:05


Ո՞վ է նորանշանակ ԴԱՀԿ պետը. նա նախարարի ընկերն է․ «Ժողովուրդ»

Ո՞վ է նորանշանակ ԴԱՀԿ պետը. նա նախարարի ընկերն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: Նշենք, որ մինչ այդ ԴԱՀԿ պետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Բեգինյանը: Իսկ ո՞վ է նորանշանակ ԴԱՀԿ պետը:

Նա եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով։

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում ցանկանում է իր մտերիմներից մեկին նշանակել։

Նշենք, որ Սերգեյ Մեղրյանը նախարարի ընկերն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը