Լրահոս

16.03.2020 19:23


Լևոն Արոնյանի կինը կվիրահատվի

Լևոն Արոնյանի կինը կվիրահատվի

Հայազգի շախմատիստ, Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավատաթիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաուլիի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

Նրա փոխանցմամբ՝ Լևոն Արոնյանի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ։ Նրա խոսքով՝ կինը ստացել է բազմաթիվ կոտրվածնքեր և կա վիրահատության անհրաժեշտություն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը