Դանակահարություն Երևանում. «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մարտի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կրծքավանդակի թափանցող կտրած վերք, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Ս-ն է, ով դանակահարվել է Պռոշյան փողոցի 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրի դիմաց։ Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 05։00-ի սահմաններում նշված հյուրանոցային համալիրի մոտ Գոռ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Ս-ն և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Ա-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Արտաշես Ա-ն դանակով հարվածել է Գոռ Ս-ին։
Նշված անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Շախկուլյանի կողմից առգրավվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարված Գոռ Ս-ն աշխատում է «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրում՝ որպես անվտանգության աշխատակից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։