Քաղաքական

16.03.2020 15:30


Երկու շաբաթով կսահմանափակեն ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև

Երկու շաբաթով կսահմանափակեն ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը