Այսօր մեր հասարակության ընդդիմադիր հատվածը մտահոգված է Հայաստանում արմատական և իրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորության խնդրով: Մի կողմից առկա է թույլ իշխանություն, որը ձախողել է իր գործունեությունը բոլոր ոլորտներում: Մյուս կողմից առկա է ընդդիմություն, որն առայժմ փնտրում է փոփոխությունների իրականացման բանալին: ՈՒ թեև բոլորի համար ակնհայտ է, որ հարկավոր է նոր արժեհամակարգով նոր իշխանության ձևավորում, ընդդիմությունը, կամ ավելի ճիշտ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուղղություններ չեն կարողանում ընդհանուրի գալ իշխանափոխության հարցում: Ինչու՞:
Հիմնական տարաձայնությունը հետևյալի մեջ է:
Հեռացնե՞լ այս իշխանությունը ցանկացած ճանապարհով, հետո կտեսնենք ինչ անել, թե այսօր համատեղ` բոլորս միասին, հասկանանք թե ինչ ենք ուզում, հետո գնանք իշխանությունը փոխելու ճանապարհով:
Այսպես կոչված «արմատական» ընդդիմությունը դնելով բացառապես իշխանափոխության հարց, չկարողացավ հավաքագրել ամբողջ հասարակության ներուժը, որովհետև ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեր հասարակության մյուս մասին բոլորովին էլ չէր գայթակղեցնում անորոշ հեռանկարով իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը:
Եվ որպեսզի հասկանալի լինի, թե որքան է կարևոր ոչ միայն իշխանափոխություն իրականցնելը, այլ նաև այն, թեովէիրականացնում, ինչպեսևինչու, փորձենք պատկերացնել հետևյալ իրավիճակը` 10-15 տարիանցՀոսնիՄուբարաքըվերադառնումէասպարեզայնպատճառաբանությամբ, որիրհեռացումիցհետոեկածիշխանություններըԵգիպտոսումայդպեսէլժողովրդավարությունչհաստատեցին: Եգիպտոսի բնակչության քանի՞ տոկոսն է գնալու Մուբարաքի ետևից: Անշուշտ այն երիտասարդները, որոնք տեսնում են այդ պահի անարդարությունները, սակայն բոլորովին տեղյակ չեն ոչ Մուբարաքի իշխանության տարիներից, ոչ էլ նրա դեմ մղված պայքարից, կարող են գնալ այդ ճանապարհով:
Իսկ մյուսնե՞րը:
Հետևաբար, եթե իշխանափոխության նպատակը ազգային արժեհամակարգի, ժողովրդավարական կարգերի, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, իրական տնտեսական մրցակցության հաստատումն է, այսինքն` նոր արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը, ապա իշխանափոխությունը պետք է կատարեն և իշխանության պետք է գան հենց նման արժեհամակարգի իրական կրողները:
Հակառակ դեպքում, էլ ինչի՞ էին սպանում Սադդամին: Լավ էլ աշխատում էր:
Հնարավո՞ր է արդյոք Մուբարաքի վերադարձը Եգիպտոսում
Այսօր մեր հասարակության ընդդիմադիր հատվածը մտահոգված է Հայաստանում արմատական և իրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորության խնդրով: Մի կողմից առկա է թույլ իշխանություն, որը ձախողել է իր գործունեությունը բոլոր ոլորտներում: Մյուս կողմից առկա է ընդդիմություն, որն առայժմ փնտրում է փոփոխությունների իրականացման բանալին: ՈՒ թեև բոլորի համար ակնհայտ է, որ հարկավոր է նոր արժեհամակարգով նոր իշխանության ձևավորում, ընդդիմությունը, կամ ավելի ճիշտ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուղղություններ չեն կարողանում ընդհանուրի գալ իշխանափոխության հարցում: Ինչու՞:
Հիմնական տարաձայնությունը հետևյալի մեջ է:
Հեռացնե՞լ այս իշխանությունը ցանկացած ճանապարհով, հետո կտեսնենք ինչ անել, թե այսօր համատեղ` բոլորս միասին, հասկանանք թե ինչ ենք ուզում, հետո գնանք իշխանությունը փոխելու ճանապարհով:
Այսպես կոչված «արմատական» ընդդիմությունը դնելով բացառապես իշխանափոխության հարց, չկարողացավ հավաքագրել ամբողջ հասարակության ներուժը, որովհետև ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեր հասարակության մյուս մասին բոլորովին էլ չէր գայթակղեցնում անորոշ հեռանկարով իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը:
Եվ որպեսզի հասկանալի լինի, թե որքան է կարևոր ոչ միայն իշխանափոխություն իրականցնելը, այլ նաև այն, թե ով է իրականացնում, ինչպես և ինչու, փորձենք պատկերացնել հետևյալ իրավիճակը` 10-15 տարի անց Հոսնի Մուբարաքը վերադառնում է ասպարեզ այն պատճառաբանությամբ, որ իր հեռացումից հետո եկած իշխանությունները Եգիպտոսում այդպես էլ ժողովրդավարություն չհաստատեցին: Եգիպտոսի բնակչության քանի՞ տոկոսն է գնալու Մուբարաքի ետևից: Անշուշտ այն երիտասարդները, որոնք տեսնում են այդ պահի անարդարությունները, սակայն բոլորովին տեղյակ չեն ոչ Մուբարաքի իշխանության տարիներից, ոչ էլ նրա դեմ մղված պայքարից, կարող են գնալ այդ ճանապարհով:

Արա Նռանյան