Լրահոս

16.03.2020 12:22


Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի կյանքին վտանգ չի սպառնում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեն վնասվածքաբանները։ Նրա գիտակցության մակարդակը կայուն է, կան ստորին վերջույթների կոտրվածներ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը