Քաղաքական

14.03.2011 13:48


Լևոն Տեր–Պետրոսյանն աղավնիների դաշտում

Լևոն Տեր–Պետրոսյանն աղավնիների դաշտում

Ես  էլ Սամսոն Խաչատրյանի ձերբակալումը կապեցի նրա վերջին հարցազրույցի և այնտեղ խիստ կոշտ շեշտադրումների հետ,–մեկնաբանելով Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը` «7օր»–ի հարցին ի պատասխան ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Նա նշել է, թե իշխանությունն իր համար որոշում է կայացրել, որ ընդդիմության մեջ կան «աղավնիներ» և «բազեներ», ու փորձում է չեզոքացնել այդ կոշտ կողմնակիցներին, որպեսզի մարտի 17–ի հանրահավաքի և այլ գործընթացների ժամանակ այդ թևն այդքան էլ ուժեղ չլինի։

Կասկածից վեր է, որ ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, ովքեր ավելի արմատական են տրամադրված, քան նույն Լևոն Տեր–Պետրոսյանը,–ընդգծել է նա։

Արամ Կարապետյանը չի ցանկացել մեկնաբանել, թե ովքեր են ընդդիմության բազեներն ու աղավնիները՝ ընդգծելով, թե ինքն ամեն դեպքում բազե է։

«Լևոն Տեր–Պետրոսյանն աղավնի՞ է, թե՞բազե» հարցին ի պատասխան՝ նա ասել է.

Կարծում եմ՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի աղավնիների դաշտում է։

Բազեները, սակայն, նրա խոսքերով՝ այն գործիչները չեն, ովքեր պահանջում են հենց վաղը քանդել, ջարդել և այլն. նրանք արտահայտում են ժողովրդի իրական ցանկությունները։

Գործողությունների մեջ ես կողմնակից չեմ, որ հենց վաղը կամ 17–ին անպայման պետք է այնպիսի գործողություն կատարել՝ ցույց տալու համար, որ ընդդիմությունը շատ արմատական է տրամադրված։ Կա ամեն ինչի ժամանակը,–նշել է նա և համոզմունք է հայտնել, որ եթե ընդդիմությանը չհաջողվի փողոցում կանգնած շատ մեծ զանգված ունենալ, իշխանությունը որևէ փոփոխություն երբևէ չի անելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը