Լրահոս

15.03.2020 19:45


Էջմիածնեցի աշակերտներին մեկուսացրել են Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը (տեսանյութ)

Էջմիածնեցի աշակերտներին մեկուսացրել են Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը (տեսանյութ)

Էջմիածնի կորոնավիրուսով վարակված աշակերտ հայտնաբերված դպրոցի աշակերտներին ու ծնողներին այսօր՝ մարտի 15-ին մեկուսացրել են Ծաղկաձորում գտնվող՝ Երեւանի պետական համալսարանի հանգստյան տուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դպրոցից:

Ծաղկաձորցիներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ավտոբուսներն արդեն ժամանել են Ծաղկաձոր:

Էջմիածնի Խորոնավիրուսով վարակված աշակերտի դպրոցից այսօր` մարտի 15-ին, 61 անձ է մեկուսացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրենը:

«Մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները եւ 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին: Մեկուսացվել են նաեւ յուրաքանչյուր երեխայից մի ծնողը` կա՛մ մայրը, կա՛մ հայրը, եւ նրանց անչափահաս մյուս երեխաները, որովհետեւ հրաժարվում էին առանց երեխաների մեկուսանալ»,-ասաց նա:

Տնօրենը հայտնեց, որ ընդհանուր 35 աշակերտ կա դասարանում: Նրանցից մեկը` կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը:

«Երեխան ջերմել է, ստուգել են եւ պատասխանը բացասական է եղել»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը