Լրահոս

15.03.2020 16:13


Իտալիայից Հայաստան վերադարձածներին պատրաստվում են մեկուսացնել Դիլիջանում (լրացված)

Իտալիայից Հայաստան վերադարձածներին պատրաստվում են մեկուսացնել Դիլիջանում (լրացված)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։

Հայաստան վերադարձած քաղաքացիները գտնվելու են 14-օրյա կարանտինում:

7or.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են նրանց մեկուսացնել Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Analitik.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է՝ քանի որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ բոլոր ուսումնական հաստատություններում հիմա արձակուրդ է հայտարարված, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ: Վարժարանում մնացել է միայն սպասարկող անձնակազմը:

Ինչ վերաբերում է այնտեղ կորոնավիրուսակիրների տեղափոխելու մասին տեղեկատվությանը, ապա խոսնակը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:

Այս խորագրի վերջին նյութերը