Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց (տեսանյութ)
Էջմիածնում նոր տիպի կորոնավիրուսով վարակված դպրոցականը սովորում է թիվ 4 դպրոցում։«Արմենպրես»-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր դպրոցի բակից և դպրոցականների մեկուսացման աշխատանքներից։
Դպրոցականների դասընկերներին, նրա հետ սերտ շփում ունեցողներին հրավիրել են դպրոց, որտեղից նրանց ընտանիքներին մեկուսացրել են ավտոբուսներով։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իտալիայից ժամանած և վարակված Էջմիածնի բնակիչ կնոջ ընտանիքում նշանադրության արարողությանը մասնակցել է նաև դպրոցներից մեկի բուժքույրը։ Տարածված լուրերի համաձայն՝ բուժքույրը հենց նույն դպրոցում էր աշխատում։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 դեպք։ 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց (տեսանյութ)
Էջմիածնում նոր տիպի կորոնավիրուսով վարակված դպրոցականը սովորում է թիվ 4 դպրոցում։ «Արմենպրես»-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր դպրոցի բակից և դպրոցականների մեկուսացման աշխատանքներից։