Հզոր Հայաստանի տեսլականը պետք է անպայմանորեն ենթադրի ուժեղ դիրքեր ունեցող ազգային ավիափոխադրողի գոյություն
Ես հասկանում եմ, որ Հայաստանում պետության կողմից գրեթե չկարգավորվող, թող ներվի ասել, վայրի ազատական քաղաքականությունն ամենևին չի ենթադրում ազգային ավիափոխադրողի գոյություն, բայց չպետք է մոռանալ, որ մեր երկիրը հիմա պայքարում է ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ նաև խոշոր սփյուռք ունեցող և փաստացի երկկողմ թշնամական շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող պետություն է։
Ըստ այդմ՝ «ՌայանԷյրերը» միգուցե առայժմ վատ բան չեն, պատկերավոր ասած, Իտալիայում սուրճ ըմպել տենչալու հեռանկարի առումով, բայց հզոր Հայաստանի տեսլականը պետք է անպայմանորեն ենթադրի ուժեղ դիրքեր ունեցող ազգային ավիափոխադրողի գոյություն, դիցուք, Իսրայելի դրական օրինակի հիման վրա, որը 1991թ․ «Սողոմոն» գործողությամբ նաև ազգային «Էլ Ալ» ավիափոխադրողի ռեկորդային թռիչքների միջոցով ճգնաժամային կառավարման պայմաններում 36 ժամում Եթովպիայից տեղափոխեց մոտ 15 հազար հրեայի, որոնք, ի դեպ, խափշիկներ են։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից