Կարծիք

15.03.2020 14:15


Երբ մենք փորձում էինք իրազեկել, նախարարությունը մեր վրա գործ էր տալիս (տեսանյութ)

Երբ մենք փորձում էինք իրազեկել, նախարարությունը մեր վրա գործ էր տալիս (տեսանյութ)

Մոնիտորինգ եմ արել: Հայկական հեռուստադաշտում ամենաշատը «Հայլուրն» է անդրադարձել կորոնավիրուսի թեմային: Մենք ամենօրյա ռեժիմով լուսաբանել ենք աշխարհում և Հայաստանում տիրող վիճակը, իրազեկել ենք մեր քաղաքացիներին կորոնավիրուսից հնարավորինս պաշտպանվելու տարբերակների մասին: Նույնիսկ մեր նախաձեռնությամբ տեսահոլովակ ենք պատրաստել: Հիմա էլ եթերով հեռարձակում ենք:

Կիրակնօրյա եթերներում մշտապես կորոնավիրուսի թեման եղել է մեր ուշադրության կենտրոնում, փորձել ենք մեր հեռուստադիտողին տեղեկացնել երկրին մոտեցող վտանգի մասին: Այդ ընթացքում նամակով դիմել ենք առողջապահության նախարարությանը՝ «Հայլուրի» տաղավար մասնագետ ուղարկելու խնդրանքով, ինչը մերժվել է: Ավելին՝ նախարարությունից զանգահարել էին մեզ մեկնաբանություն տված անձին և դժգոհել, որ մեզ հարցազրույց են տալիս, իսկ որ ամենազավեշտն է՝ նամակով դիմել էին Արաբկիրի ոստիկանությանը, որպեսզի «բացատրական աշխատանք» տանեն մեզ ինտերվյու տված մեկ այլ անձի հետ:

Կարճ ասած՝ երբ մենք փորձում էինք իրազեկել, նախարարությունը մեր վրա գործ էր տալիս: Նոր հայտնի դարձավ, որ արդեն կորոնավիրուսով վարակված դպրոցական երեխա կա: Օրեր առաջ մի կին ասում էր՝ չենք վախենում, որ երեխաներին դպրոց ենք բերում և ավելացնում էր..... նայեք տեսանյութը: Ռեպորտաժը եթեր է հեռարձակվել մարտի 9-ին:

Հ․Գ. Հիմա այդ հպարտության առարկան ինքնամեկուսացվել է Սևանում և երկիրը հանձնել Ավինյանին: Հիշենք, Գորիս, Սիսիան, Վայք, Ջերմուկ և ընդհանրապես բոլոր այն վայրերը, որտեղով անցավ «Այո»-ի քարոզարշավի բանախոսն ու իր տիկինը: Այդ բոլոր բնակավայրերի բնակչությանը պետք է պահել խիստ ուշադրության կենտրոնում: Աստված տա սխալվեմ, բայց հաշվի առնելով նրանց անլրջության և ստի չափաբաժնի անչափելիությունները՝ թեստի բացասական «պատասխանին» չեմ կարող կասկածով չվերաբերվել:

5-րդ ալիք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը