Կարծիք

15.03.2020 13:28


Նիկոլ Փաշինյանի ու մյուսների համար Հայաստանն իրենց օջախը չէ և ժողովուրդն իրենց ընտանիքը չէ

Նիկոլ Փաշինյանի ու մյուսների համար Հայաստանն իրենց օջախը չէ և ժողովուրդն իրենց ընտանիքը չէ

Եթե իշխանական թիմի անդամ հղի կինը մեկնում է Դանիա, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը մի քանի անգամ ավելի շատ է Հայաստանում վարակվածների թվից, ապա նա դրանով, կամա թե ակամա, ցույց է տալիս, թե ինչ որակի կառավարում կա մեզանում և թե ինչքան չի վստահում հղի կինն իր ղեկավարությանը, քանզի ներսից գիտի, թե ովքեր են որոշումներ կայացնողները։

Հղի պաշտոնյայի մեկնումն արտերկիր նաև ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք կա իշխանության ներսում ՀՀ առողջապահական համակարգի և Հայաստանի հանդեպ ընդհանրապես։ Կամ էլ՝ Տաթևիկը ներսից գիտի իրական վարակվածների թիվն ու պարզապես փախել է այստեղից՝ փրկելով դեռևս չծնված երեխային։

«Հայաստանը մնալու տեղ չէ». սա՛ էր Տաթևիկ Ռևազյանի կարճ հաղորդագրությունը։ Նրան, թերևս, ապագա մոր բնազդն է հուշել մեկնել Հայաստանից։ Նա վիրուսակիր Դանիան նախընտրել է վիրուսին շան տեղ չդնող վարչապետի ղեկավարած երկրից։

Հայաստանն ազատ և երջանիկ հռչակած առաջնորդի թիմակիցն ասում է, որ գնացել է ընտանիքի մոտ։ Այսինքն՝ Հայաստանը ժամանակավոր կեցավայր, ավելի ստույգ՝ աշխատավայր է դիտարկվում (խոպանչիներն էլ իրենց ընտանիքներին, որպես կանոն, չեն տանում իրենց հետ, որովհետև խնդիր ունեն հնարավորինս շատ փող աշխատելու ու տուն վերադառնալու)։ Ասել է թե՝ հենց թավշյա իշխանության կարկառուն ներկայացուցչի՛ համար Հայաստանն իր օջախը չէ և ժողովուրդն իր ընտանիքը չէ։ Դրսում է նրա ընտանիքը, որին պետք է միանալ վտանգի պահին։

Ի դեպ, ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի ընտանիքն էլ չի տեղափոխվել Հայաստան։ Երևան-Լոնդոն չվերթի մշտական ուղևոր Սարգսյանի համար էլ է Հայաստանը ժամանակավոր աշխատավայր։ Դանիա մեկնած պաշտոնյա հղի կնոջ հանգույն։ Հենց որ պաշտոն չունեցավ, մեկ օր անգամ չի մնա ՀՀ քաղաքացի ու չի լինի ՀՀ բնակիչ։ Գաստրոլյորի հոգեբանությունն է այդպիսին։

Եվ ընդհանրապես, իշխանավորների մեծ մասի մոտ գաստրոլյորի հոգեբանություն է նկատվում։ Դրա համար են ագահորեն մսխում բյուջեն։ Իրենք իրենց պարգևավճար են նշանակում ու թալանում բյուջեն։

Սրանց սիրտը չի ցավում Հայաստանի համար։ Սրանք հողին կպած չեն։ Սրանք հիմնականում անհայրենիք են։ Հիմա շատերն են համոզվում, որ այդպես է։ Քանզի հենց խնդիր եղավ, ամեն մեկը մի տեղ ծլկեց։ Մեկը Դանիա, մյուսը՝ Սևանի «դաչա»։

Հպարտ քաղաքացին մնաց կորոնավիրուսի դեմ մեն մենակ։ Նրա առաջ հիմա նետել են էջմիածնեցի կնոջ «միսն» ու առաջարկել հոշոտել այն, որպեսզի թիվ մեկ պատասխանատուի, ավելի ճիշտ՝ անպատասխանատուի հարցը չքննարկվի։ Որպեսզի հարց չտրվի, թե ինչո՞ւ էիր օրեր շարունակ ատելության ու թույնի տարածմանը զուգահեռ կորոնավիրուսի տարածման մասշտաբներին ու արագությանը նպաստում՝ մարդկանց հրապարակներում հավաքելով։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը