Լրահոս

15.03.2020 12:52


«Երևան Մոլ»-ը մարտի 16-23-ը փակվելու է

«Երևան Մոլ»-ը մարտի 16-23-ը փակվելու է

«Երևան Մոլ»-ը կայացրել է մարտի 16-23-ը փակվելու որոշում։ Չեն գործելու նաև «Երևան Մոլ»-ի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում «Երևան Մոլ»-ի էջում։

«Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։

Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։

Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։ Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները»,-ասվում է գրառման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը