Լրահոս

15.03.2020 12:26


Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոիլին, ավտովթարի է ենթարկվել:

«Արմենպրես»-ն այս մասին իմացավ շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբասիա փողոցի վրա: Կաոիլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը: Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

«Արմենպրես»-ի տեղեկություններով` Կաոիլիի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը