Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Էջմիածնի եւս մի բնակչի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս: Սակայն վատն այն է, որ նա աշխատում է օդանավակայանում՝ թռիչքների կարգավորման կենտրոնի տնօրենն է, որը ենթարկվում է Քաղավիացիայի վարչությանը, և մի քանի օր շփվել է նույն ծառայության աշխատակիցների հետ:
Այժմ ընթանում են նշված անձանց մեկուսացման աշխատանքներ: Մեր հարցին ի պատասխան առողջապահության նախարարությունից ասացին, որ վարակակիրի անունն ասել չեն կարող, դա անձնական տվյալ է: Եվ չնայած մենք գիտենք անունը, չենք հրապարակում: Հիվանդներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:
Նշենք, որ օդանավակայանի աշխատակիցը մասնակցել է մարտի 8-ին Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության արարողությանը։
Մեկուսացնում են քաղավիացիայի դիսպետչերներին

Աղբյուրը՝ Հրապարակ