Կարծիք

14.03.2020 15:33


Ինչպե՞ս կարող է նա սիրել ժողովրդին, եթե անհատ առ անհատ բոլորին ատում է

Ինչպե՞ս կարող է նա սիրել ժողովրդին, եթե անհատ առ անհատ բոլորին ատում է

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ»

Այս ֆրազն է եղել «սիրո, թավշյա, ոչ բռնի, վենդետտա չի լինելու» հեղափոխության հիմնական կարգախոսը։ Հետագայում պարզվեց, որ սերն, իհարկե, բոլորին չի վերաբերում։ Հեղափոխության մարտիկներն ընդունեցին, որ սերը և ոչ վենդետտային դրույթները չեն վերաբերում «նախկին, կոտռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներին։

Հետագայում ցանկն ընդլայնվեց՝ ներառելով «վնգստացող դատավորներին», տարբեր «սուբստանցներին», «Լուսավոր Հայաստանի» նախկին գործընկերներին, «շնաբարո դուրսպրծուկներին», «կոշիկ լիզողներին», ինչպես նաև մաքսատան աշխատողին, որը համարձակվել էր զգաստ կեցվացք չընդունել վարչապետին տեսնելուց, կուռթանցի խեղճուկրակին և այլոց։

Հիշեցի լուսահոգի Խելոք Ֆելոյին՝ մաթեմատիկոս, դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հարությունյանին։
Մի առիթով Խելոք Ֆելոն բնութագրեց 90-ականների մի բարձրաստիճան պաշտոնյայի, որին տասնյակ տարիներ ճանաչում էր․

-Ինչպե՞ս կարող է նա սիրել ժողովրդին, եթե անհատ առ անհատ նա բոլորին ատում է։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը