Ինչպես տեղեկացանք, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շատ անսպասելի ինքնամեկուսացել է Սևանի թերակղզում գտնվող ՀՀ ղեկավարի ամառանոցում:
1. Ի՞նչ է փոխվել, որ սենց արագ առաջին դեմքը լքեց քաղաքը և գնաց Սևան:
Ինքնամեկուսանալ նա կարող էր նաև ձորի առանձնատանը, որը հաստատ իր ենթակառուցվածքներով դրա հնարավորությունը ունի:
2. Ո՞նց կարող է երկրի ղեկավարը նման իրավիճակում առաջինը լքել մայրաքաղաքը, երբ նույնիսկ պատերազմների ժամանակ մարդկանց վստահությունը չկորցնելու և խուճապ չտարածելու համար առաջնորդները մնացել են պատերազմի կիզակետում գտնվող քաղաքներում՝ իրենց ընտանիքներով հանդերձ:
3. Արդյոք սա հերթական «շոու ծրագրի նոր եթերաշրջանը» չէ՞, կասկածելի բաներ շատ կան:
Նման ձևական թափանցիկության տակ մի բան կա «թաղված», ինչը կարծում եմ՝ շուտով կիմանանք:
Եվ մի փոքրիկ պատմական էքսկուրս`
1991-ի ամռանը Գորբաչովը հանգստանում էր Ղրիմի ֆորոս կղզում գտնվող «Զարյա» ամառանոցում, որտեղ միշտ հանգստացել են ԽՍՀՄ գրեթե բոլոր ղեկավարները:
Այդ տարին եղավ ճակատագրական, ինչպես Գորբաչովի, այնպես էլ ԽՍՀՄ-ի համար, քանի որ հենց Ֆորոսում ինքը մեկուսացվեց և առաջ եկավ այսպես կոչված ԳԿՉՊ-ն: Նա ոչ թե ինքնամեկուսացել էր, այլ նրան մեկուսացրել էին: Ելցինը հաղթեց ԳԿՉՊ-ին, իսկ Գորբաչովը դարձավ գնացող իշխանություն:
Մոսկվա վերադարձից հետո չորս ամիս անց նա հրաժարական տվեց և գնաց պատմության գիրկը:
Այնպես որ Գորբաչովին ֆորոսում պուտչիստները մեկուսացրեցին, իսկ Նիկոլին Սևանում՝ նոր կորոնավիրուսը:
Նիկոլի Սևանը և Գորբաչովի Ֆորոսը

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից